Farm of Hope
«Farm of Hope» նախագծի նպատակն է եղել ոչ միայն լուսանկարների միջոցով ֆիքսել որևէ պահ, այլ նաև կարողանալ օգնել մի ընտանիքի հոգալ իրենց կենսական նշանակության կարիքները: Ակումբի անդամները այցելել են Հույսի Ավան թաղամասում ապրող ընտանիքին, որն ունեցել է 12 անդամ: Նրանց լուսանկարելով և ֆոնդհայթայթում կազմակերպելով՝ թիմի անդամներին հաջողվել է ընտանիքի համար ձեռք բերել տնային կենդանիներ, որոնց շնորհիվ էլ նրանք կարողացել են հոգալ որոշ կարիքներ: