Հայուհի

«Հայուհի» նախագծի նպատակն է ներկայացնել հասարակության մեջ այն կանանց, որոնք իրենց գաղափարներով և գործունեությամբ փորձում են պաշտպանել կանանց իրավունքները, հզորացնել նրանց և ձևավորել կանանց ու տղամարդկանց հավասարության նոր սահման: Ակումբի անդամներով հանդիպել ենք այս կանանց հետ և փորձել լուսաբանել նրանց գործունեությունը լուսանկարների և հարցազրույցների միջոցով։

Լարա Ահարոնեան

Կանանց իրավունքների պաշտպան

«Երջանիկ է նա, ով զգում է, գիտի, որ ապրում է իր կյանքն այնպես, ինչպես ինքն է ցանկանում»:

Աննա Կամայ

Անկախ համադրող, մշակութային մենեջեր,պրոդյուսեր

«Բոլոր խնդիրների լուծման գործում մեծ դեր ունի մայրը, քանի որ նա է դաստիարակում ապագա սերունդը, և եթե փոխվի դաստիարակությունը, կփոխվի նաև կարծրատիպային հասարակությունը»:

Գայանե Ղարագյոզյան

Միջոցառումների համակարգող

«Կինը անհատ է, որը ինքնուրույն պետք է որոշի, թե ինչ գործով է ուզում զբաղվել իր կյանքի ընթացքում, իսկ ծխելը, բարձր աշխատավարձը պայմանավորված չեն սեռով: Ծխում է նա, ով ցանկանում է, բարձր աշխատավարձ է ստանում նա, ով ավելի լավ մասնագետ է»:

Վանանե Բորյան

Արվեստագետ

«Հավասարությունն է ստեղծում կայուն ու բարեկեցիկ հասարակություն: Հավասար պետք է լինեն բոլորը` կանայք, տղամարդիկ, հաշմանդամները, տարբեր մաշկի գույն ունեցողները…»
«Հայուհի» նախագծի նպատակն է ներկայացնել հասարակության մեջ այն կանանց, որոնք իրենց գաղափարներով և գործունեությամբ փորձում են պաշտպանել կանանց իրավունքները, հզորացնել նրանց և ձևավորել կանանց ու տղամարդկանց հավասարության նոր սահման:

Լուսին «Արցախի» Ոսկանյան

Մարքեթոլոգ, պրոդյուսեր

«Ըստ իս, այն կանայք, ովքեր ուզում են տղամարդկանց հավասար լինել, նրանք հավասար են: Անհավասարություն կա այն շրջապատում, որտեղ կանայք չեն էլ ուզում այդ հավասարությունը»:

Լուսինե Քասարջյան

«Երջանիկ ընտանիքում ամենակարևորը հարգանքն է ընտանիքի անդամների միջև և այն, որ այդ ընտանիքի անդամերը մի սեղանի շուրջ նստելիս չձանձրանան, չհոգնեն իրարից և, ի վերջո, միշտ ձգտեն վերադառնալ այդ ընտանիք»:

Լուսի Քոչարյան

Լրագրող, հաղորդավար

«Ինքնաբավությունը, ինտելեկտն ու բազմաշերտ գեղեցկությունն այն երևույթներն
են, որ կարող են իրապես զարգացնել կնոջը։ Իսկ անկախությունը, ազատությունն
ու ադեկվատ բարձր ինքնագնահատականն այն հատկանիշներն են, որոնցով կինը
կարող է հասնել անձնային երջանկության»:

Անժելա Իլինիխ

Ձեռնարկատեր

«Բնությունը կանաց ու տղամարդկանց ստեղծել է տարբեր, ու հավասարակշռությունը պահելու համար նրանք չեն կարող լինել հավասար, բայց կարող են ունենալ հավասար իրավունքներ»:

Սեդա Պապոյան

Girls in Tech Armenia-ի գործադիր տնօրեն

«Կնոջ համար ամենաբնական մասնագիտությունը մայր լինելն է, քանի որ միայն նա կարող է մայր լինել, սական դրանից դուրս չկա որևէ մասնագիտություն, որը կինը չի կարող ունենալ»: