Անի Հովակ
Ֆլեյտահար, երգիչ, նկարիչ է: Բանալիներից, լամպերից, մետաղական թափոններից, պտուտակներից ստեղծում է կոլաժներ: Ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ:
«Նախկինում մրգերի կորիզներից զարդեր էի պատրաստում, և դրանում վերամշակման միտք կար: Երկրորդ կյանք տալու գաղափարն ինձ միշտ հետաքրքրել է: Արվեստը ինձ համար շատ կարևոր դեր ունի: Իմ աշխատանքներում որպես էդպիսին դժվար ու հեշտ նյութեր չկան, աշխատանքը կախված է տրամադրությունից, կերպարից, որ ուզում ես ստանալ: Բացի ցուցահանդեսներից՝ իմ գործերը տարբեր սրճարաններում և այլ վայրերում եմ ներկայացնում, որպեսզի շատերին հասանելի լինեն»: