Արտակ Թադևոսյան
Գյումրեցի արվեստագետ է: Պարկուճներից, փամփուշտից ու արկերի մնացորդներից պատրաստում է զարդեր: «HayAr» ապրանքանիշի հեղինակն է:
«էն բոլոր գործիքները, որոնցով աշխատում եմ, ես ինքս եմ պատրաստել։ Հավաքում եմ ինձ անհրաժեշտ պարագաները և որոշակի ձև տալիս: Ապրիլյան պատերազմից հետո շատ պարագաներ տրամադրեցին ինձ։ Երբ, օրինակ, ականջօղ եմ պատրաստում, երկու մասերը երբեք նույն ձևի չեն լինում, և ես չեմ փորձում սահմանափակել զարդերի ձևը։ Կան զարդեր, որոնց վրա երկար ժամանակ եմ ծախսել ու ոչ մի կերպ չեմ կարողանում բաժանվել: Իմ աշխատանքների մեջ դնում եմ հայ մնալու, քրիստոնյա լինելու և խաղաղության թեմաները»: