Էդիկ Պողոսյան

Արվեստագետ, բանաստեղծ, դիզայներ է: Մետաղյա ջարդոններից և վնասված կառույցների բեկորներից ստեղծում է արվեստի գործեր: «Հետևանքը՝ արտեֆակտ» նախագծի համահեղինակն է:

«Աշխատում եմ նյութի հետ, որը կարող է թափոն կամ աղբ համարվել քաղաքային տարածքում: Իմ գործերը փիլիսոփայական և պոետիկ մոտեցում ունեն, սակայն, քանի որ նյութերը գտնում եմ բակերից, փողոցներից, աղբանոցներից, սա նպաստում է նաև էկոլոգիական խնդրի լուծմանը: Աշխատանքները իրար գլխի հավաքված կոմպոզիցիաներ են, որոնք, երբ իրար կողքի ես դնում, հետաքրքիր պատում է ստեղծվում: «Հետևանքը՝ արտեֆակտ» նախագծում օգտագործած նյութերը պատմում են պատերազմի մասին, պատերազմի հետք ունեն»:

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ