Աշոտ Հարությունյան

Քանդակագործ է: Երկաթից ստանում է արվեստի գործեր: Հայաստանի նկարիչների միության անդամ է: Ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ:

«Իմ աշխատանքների միջոցով փորձում եմ լուծել նաև բնապահպանական խնդիր: Արվեստի գործերս երբեք նույն ձեռագրի կամ նույն բանաձևի մեջ չեն մնում։ Սիրում եմ որոնել, փորձել: Քանդակների մեջ գերադասում եմ օգտագործել սևը՝ սպիտակի ֆոնին, ու հակառակը, իսկ շագանակագույնը ժանգապատ թափոնների անբաժան մասն է: Օգտագործում եմ սիլիկոն, բայց դրան երբեք գունանյութ չեմ խառնում, որովհետև բնական գույներն ավելի լավն եմ համարում: Իմ քանդակներն ասես լողան ջրի վրա»:

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ