Ուրվական թատրոն

Ստեփանակերտում կյանքի մի բաժանարար գիծ կա, որը քաշվել է ոչ թե պատերազմով, այլ Արցախի դրամատիկական թատրոնի շենքի փակմամբ։ Այդ ցավոտ սահմանագծին է միացել մեր թիմը և փորձել բացել Վ. Փափազյանի անվան թատրոնի անցյալի, ներկայի ու ապագայի դռները։ Ուսումնասիրել են Ստեփանակերտի «գեղեցկուհու» արխիվները, լուսանկարել են ու զրուցել թատրոնի դերասանների, ադմինիստրատիվ անձնակազմի, թատրոնի երկրպագուների հետ։